ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Դ.Սիտկովեցկի. «Երիտասարդները նվագում էին մեծ ոգևորվածությամբ, և ես մեծ բավականություն ստացա համերգից»

    Դ.Սիտկովեցկի. «Երիտասարդները նվագում էին մեծ ոգևորվածությամբ, և ես մեծ բավականություն ստացա համերգից»

    Մարտի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով հանդես եկավ աշխարհահռչակ երաժիշտ Դմիտրի Սիտկովեցկին: Երաժիշտ, քանի որ տարանջատումը նրա պարագայում անիրական է. Սիտկովեցկուն հաջողվել է միաժամանակ կառուցել հաջողակ ջութակահարի, դիրիժորի, գործիքավորողի և փառատոնի տնօրենի կարիերա:
  • Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Բարձրարվեստ ֆիլմերի ժամանակն էլ կգա

    Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Բարձրարվեստ ֆիլմերի ժամանակն էլ կգա

    Զարմանալի է, որ շատ-շատերը, նույնիսկ պրոֆեսիոնալ լրագրողները տեղի-անտեղի բողոքում են հեռուստաընկերություններից, բողոքում հատկապես սերիալներից: Հետաքրքիրն այն է, որ բողոքելով հանդերձ գրեթե բոլորը դիտում են այդ սերիալները, և դրանք առայժմ վարկանիշով ամենաբարձր հաղորդումներն են:
  • Ղրիմի վարչապետն արդեն հայտարարել է ՌԴ-ին միանալու մասին
  • ՈՒկրաինացիները անպաշտպան են Ղրիմում

    ՈՒկրաինացիները անպաշտպան են Ղրիմում

    Ղրիմից իրավապաշտպան Ալեքսանդրա Դվորեցկայան ասել է, թե Ղրիմում ռուսալեզու բնակչության պաշտպանության պատրվակով զանգվածային հետապնդումներ են սկսվել ուկրաինալեզու բնակիչների նկատմամբ:
  • Ղրիմում հանրաքվեն սկսվել է

    Ղրիմում հանրաքվեն սկսվել է

    Այսօր մոտ 1,5 միլիոն մարդ Ղրիմում պետք է ընտրություն կատարի Ղրիմի հետագա կարգավիճակի երկու տարբերակների միջև. միանալ ՌԴ-ին կամ մնալ ՈՒկրաինայի կազմում` ինքնավարության ավելի լայն պայմաններով: Ենթադրվում է, որ բնակչության մեծամասնությունը կողմ կքվեարկի ՌԴ-ին միանալու օգտին:
  • Հայաստանը միջազգային հարաբերությունների արդի զարգացումներում

    Հայաստանը միջազգային հարաբերությունների արդի զարգացումներում

    «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական ակադեմիայի աջակցությամբ հայտարարում է «Հայաստանը միջազգային հարաբերությունների արդի զարգացումներում» խորագրով մեկշաբաթյա վարպետության դասերի մեկնարկի մասին:
  • Իրանը կողմ է այլընտրանքների բազմազանությանը

    Իրանը կողմ է այլընտրանքների բազմազանությանը

    «Առաջին լրատվական»-ի զրույցում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռեյիսին ասել է, որ հնարավոր է՝ այս տարի Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակում լինեն գազի հարցով բանակցություններ: ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի, Թեհրանում:
  • Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի մարտի 21-22-ին

    Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի մարտի 21-22-ին

    Սահմանադրական իրավունքի հարցով ԵԽ փորձագետները հայտարարել են, որ Ղրիմի կարգավիճակի հարցով մարտի 16-ին նախատեսված հանրաքվեն անօրինական է՝ հաղորդել է dpa գործակալությունը` վկայակոչելով ԵԽ նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին:
  • Բանկերը նախկինի պես աշխատում են, սակայն ոչինչ չեն անում

    Բանկերը նախկինի պես աշխատում են, սակայն ոչինչ չեն անում

    Ռուսաստանի ընկերությունների համար վարկերի շուկան սառել է, իսկ միլիարդավոր դոլարների վարկային գիծը, որոնք գտնվել են ձևավորման գործընթացում, սառեցվել են Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեի նախօրեին` հաղորդել է Reuters գործակալությունը:
  • «Ժառանգությանն» էլ հաշվեցին

    «Ժառանգությանն» էլ հաշվեցին

    «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը մասնակցել են նաև կուսակցության ղեկավար մարմինների այլ անդամներ, տեղեկացրել է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան ՈՒրիխանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, քաղաքական և ավելի լայն հասարակական շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները: